Popular Posts

Wednesday, February 1, 2012

ԱՄՆ-ն Եմենում օդային հարձակում է սկսել «Ալ-Քաիդայի» մասնաճյուղի վրա



ԱՄՆ ռազմական ուժերը երեքշաբթի օրը օդային հարձակում են սկսել Եմենում «Ալ-Քաիդայի» մասնաճյուղի վրա` հարձակվելով հատկապես այնտեղ, որտեղ խումբը ամենամեծ ազդեցությունն ունի:

The Washington Post-ը հաղորդում է, որ հարձակման հետևանքով առնվազն մեկ տասնյակ մարդ է մահացել, նաև` տեղացի գրոհայիններ: Այլ աղբյուրներ հայտնում են, որ հարձակման հետևանքով 5 մարդ է մահացել:

Որոշ աղբյուրներ պնդում են, որ խմբի առաջնորդներից Աբդուլ Մոնեմ Ալ-Ֆաթհանին նույնպես սպանվածների շարքում է, բայց այդ տեղեկությունները դեռևս չեն հաստատվել:

Մի պաշտոնյայի հաղորդմամբ՝ երկու հարձակում եղել է դպրոցներից մեկի վրա, որտեղ գրոհայիններ էին հավաքվել: Պաշտոնյան իր անունը չի հայտնել, քանի որ իրավունք չի ունեցել խոսել լրագրողների հետ:

No comments:

Post a Comment