Լիբիայի Արտաքին գործերի նախարարությունը Սիրիայի դիվանագիտական առաքելության ղեկավարին և մյուս բոլոր սիրիացի աշխատակիցներին 72 ժամ է հատկացրել երկրից հեռանալու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
2011թ. հոկտեմբերին Լիբիայի ազդային անցումային խորհուրդը սիրիական ընդդիմությունը ներկայացնող Սիրիայի ազգային խորհուրդը ճանաչել էր որպես այդ երկրի միակ լեգիտիմ իշխանություն:
Ավելի վաղ իրենց դեսպաններին հետ կանչելու մասին հաղորդել էին Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Նիդեռլանդները, ԱՄՆ-ը և Գերմանիան: ԱՄՆ-ը նաև փակել է Սիրիայում իր դեսպանատունը: Բացի այդ, երեքշաբթի օրը Պարսից ծոցի վեց երկրներ` Բահրեյնը, Քուվեյթը, Օմանը, Քաթարը, Սաուդյան Արաբիան և Միացյալ արաբական էմիրությունները (ԱՄԷ), որոնք մտնում են Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի մեջ, հայտարարել էին, որ հետ են կանչում իրենց դեսպաններին Սիրիայից և պահանջում, որպեսզի սիրիական դեսպաններն անհապաղ լքեն իրենց երկրները:
Վերջին 24 ժամվա ընթացքում, Սիրիայում ընդդիմադիրների և կառավարական զորքերի միջև տեղի ունեցած բախումների հետևանքով, CNN-ի հաղորդմամբ 105 մարդ է զոհվել։
No comments:
Post a Comment