Չեչնիայի լեռնային շրջաններում վերջին մի քանի տարիների ամենախոշոր մարտական գործողությունն է իրականացվում` ծանր զրահատեխնիկայի և ռազմական ավիացիայի կիրառմամբ: Այս մասին հաղորդում են ռուսաստանյան ԶԼՄ-ները: Գործողությունն ուղղված է չեչեն գրոհայինների դեմ:
Ամենավերջին տվյալներով Չեչնիայի Նոժայ-Յուրտովի շրջանում ռազմական գործողության ընթացքում արդեն իսկ 21 ոստիկան է զոհվել: Միայն վերջին օրվա ընթացքում գրոհայինները ՆԳՆ-ի 8 աշխատակից են սպանել: Իրավապահների կողմից վիրավորների թիվը հասնում է 36-ի:
Գործողությունները բարդացրել են եղանակային պայմանները: Չնայած դրան, գործողությունը ավարտին է հասցվել և ոչնչացվել է «Աբուդար» մականունով 47-ամյա Մագարբի Թեմիրալիևի գլխավորած գրոհայինների խումբը: Այսօրվա ընթացքում 7 գորհային է սպանվել: Սակայն ավազակախմբի վերացմամբ հատուկ գործողությունը չի ավարտվում: Այսպիսի հայտարարություն է տարածել Չեչնիայի ղեկավարի մամուլի ծառայությունը:

No comments:
Post a Comment