Popular Posts

Thursday, February 9, 2012

Թալիբները խոստացել են ոչնչացնել կամ գերեվարել արքայազն Հարիին


«Թալիբան» շարժում իր բոլոր ուժերը կներդնի Բրիտանիայի արքայազն Հարիի ոչնչացման կամ գերեվարման համար` նրա Աֆղանստան ժամանելու դեպքում: Ըստ Daily Telegraph-ի, նման հայտարարությամբ է հանդես եկել գրոհայինների ներկայացուցիչ Զաբիուլա Մուջահեդը:
Նախատեսվում է, որ Միացյալ Թագավորության թագուհու 27-ամյա թոռը 4 ամիս զինվորական գործուղման կմեկնի Աֆղանստան:
«Արքայազնը պետք է իր դիրքը օգտագործի մարդկանց օգնելու և ոչ թե աշխարհով մեկ շրջագայի նրանց սպանելու համար: Մենք շարունակելու ենք պաշտպանվել բոլոր մեր երկիրը զավթիչներից և մենք մեր ուժը կներդնենք արքայազնին ոչնչացնելու կամ գերի վերցնելու համար» , - ասել է Մուջահեդը:
Թալիբների ներկայացուցիչը նշել է, որ արքայազնին գերեվարելու դեպքում նրա հետ կվարվեն այնպես, ինչպես մյուս` սովորական գերիներին են վերաբերվում:
Ավելի վաղ, Հարին «Ապաչ» ուղղաթիռի օդաչուի որակավորում էր ստացել և թագավորական ընտանիքի ներկայացուցչի հաղորդմամբ` պետք է գործուղվի Աֆղանստանում գլխավոր բրիտանական ռազմաբազա` Քեմփ Բեստիոն:
Հարիի Աֆղանստան գործուղման ժամկետը դեռ հրապարակված չէ: Այն պետք է հաստատվի ռազմական բարձրագույն հրամանատարության, ինչպես նաև Բրիտանիայի վարչապետ Դ. Քեմերոնի կողմից:

No comments:

Post a Comment