Popular Posts

Thursday, February 9, 2012

Դավութողլուն ժամանել է ԱՄՆ


 Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութողլուն պաշտոնական այցով ժամանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հաղորդում է TRT Haber-ը:
Դավութողլուն այսօր ողջ օրը բանակցություններ է ունենալու ԱՄՆ Կոնգրեսում և ելույթով հանդես է գալու Ջ. Վաշինգտոնի անվան համալսարանում:
Փետրվարի 13-ին, նախատեսվում է Դավութողլուի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Հանդիպման ընթացքում հնարավոր քննարկվելիք թեմաներից է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը: Նախատեսվում է արծարծել Սիրիայի, Իրանի և Իրաքի շուրջ զարգացումները, Հորմուզի նեղուցի շրջափակման վտանգը, Կիպրոսի խնդիրը:
Երկու երկրների բարձրաստրճան դիվանագետների հանդիպումը պետք է կայանա ԱՄՆ և Իսրայելի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումից հետո:
Նաև, Դավութողլուն նախատեսում է հանդիպել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թոմ Դոնիլոնի և Միացյալ Նահանգների պաշտպանության քարտուղար Լեոն Պանետայի հետ:

No comments:

Post a Comment