Popular Posts

Thursday, August 8, 2013

ԴԱՀԿ ծառայության պետի քեռին էլ «Միկմետալի» Միշան է: Միշա Հարությունյանի եղբարը' Գրիշա Հարությունյանն էլ ժամանակին եղել է ԱԱԾ պետի տեղակալը

Երևանում արդեն մի տեսակ կոլորիտային դարձած «պարկովշիկներին» փոխարինելու են եկել վճարովի ավտոկայանատեղիները: Նորամուծությունը, արդարացիորեն առաջացրեց վարորդների ու պարզապես սովորական քաղաքացիների դժգոհությունը: Ի՞նչ ստացվեց: Ստացվեց, որ օրական մեկ-երկու հազար դրամ աշխատող բազմաթիվ քաղաքացիներ' հիմնականում սոցիալական ցածր խավին պատկանող, զրկվեցին  իրենց օրահացից: Եվս մի քանի ընտանիք քաղաքապետարանի պայծառ գլուխների պատճառով մնաց առանց հացի: Իսկ ո՞ւմ է հանձնվել փաստացի հանրային տարածքի ղեկավարումը: Հանձնվել է մեկին, իսկ դա արդեն իսկ վատ է: Հանրային սեփականություն հանդիսացող տարածքից մեզանից' քաղաքացիներիցս, այսինքն' նորից փաստացի հանրության մաս հանդիսացող քաղաքացուցս գումար են գանձելու ոչնչի դիմաց, ընդամենը ներկի գումար է անհրաժեշտ ծախսել, կարմիր ներկի ու մի քանի տեսախցիկ տեղադրել: Բիզնես է ու յուղոտ: Իսկ մեր յուղոտ պատառները հենց այնպես ու սովորական քաղաքացիներին չեն տրամադրվում: Ծառայությունը կազմակերպելու է «Փարքինգ սիթի» ընկերությունը և միայն: Հասկանանք, թե ում է պատկանում վերոհիշյալ ընկերությունը: Ընկերությունը, որը զբաղվելու է վճարովի ավտոկայանատեղիներով գրանցված է ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի (Քեթրինի Միհրան) քեռորդու անունով' Տիգրան Հարությունյանի: Իսկ ո՞վ է Միհրան Պողոսյանի քեռին: Պարզվում է, որ ԴԱՀԿ ծառայության պետի քեռին էլ «Միկմետալի» Միշան է: Միշա Հարությունյանի եղբարը' Գրիշա Հարությունյանն էլ ժամանակին եղել է ԱԱԾ պետի տեղակալը: Եվ սա ընդամենը մի փոքր մասն է այն ընկերությունների, որոնց տիրապետում է Հարությունյանների ընտանիքը:

No comments:

Post a Comment