Popular Posts

Wednesday, August 28, 2013

Պատգամավոր Նահապետ Գևորգյանը ու հայտնի օլիգարխ Բարսեղ Բեգլարյանը բավական թեժ առանձնազրույց են ունեցել

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Նահապետ Գևորգյանը (Նովոն) ու հայտնի օլիգարխ Բարսեղ Բեգլարյանը (Ֆլեշ Բարսեղ) բավական թեժ առանձնազրույց են ունեցել։ Մեր տեղեկություններով՝ ԱԺ պատգամավորն այս ընթացքում լուրջ պարտքեր է կուտակել՝ Բ. Բեգլարյանին պատկանող բենզալցակայաններից բենզին վերցնելով ու դրանց դիմաց առ այսօր չվճարելով։ Բեգլարյանի համբերության «բաժակն» այդքանից հետո լցվել է, ու իրենց առանձնազրույցի ժամանակ պահանջել է, որ իրեն հասանելիք գումարները շուտ վերադարձնի։ Բ. Բեգլարյանի օգնականը հերքեց տեղեկությունը։ Իսկ Ն. Գևորգյանն էլ ասաց. «Ես ինչի՞ պետք է բենզին վերցնեմ, չհասկացա, էդ օրն ենք հասել, որ գնանք, բենզին վերցնենք, չէ, ձեր տեղեկությունները սխալ են, սուտ բաներ»»,–գրում է թերթը։

No comments:

Post a Comment