Ոստիկանության պատասխանը, որ օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում ոստիկանը ոչ թե համբուրել է ակտիվիստ Շողիկ Մելքոնյանի պարանոցը ու անպարկեշտ բառեր շշնջացել, «գոհացրել է» Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանին, որը չի հասկանում, թե ինչպես ձեռքերը կնոջ կրծքին՝ ոստիկանը պետք է ուղղեր իր ուսադիրը:
«Դատելով ՀՀ ոստիկանապետի հոգեկերտվածքից՝ ես ավելի վատ պատասխան էի սպասում: Ես կարծում էի, որ կասեն, որ երկար տարիներ անպատասխան սեր է տածել դեպի ցուցարարը, և կարոտով լցված, գնացել է այդ քայլին»,- Tert.am–ին ասաց Լևոն Բարսեղյանը:
Հիշեցնենք, որ ակտիվիստը հայտարարել է, որ այդ ոստիկանը այդ օրն իրեն անընդհատ հետապնդել էր, և, օգտվելով իր շփոթվածությունից, հոգատար ոստիկանի դեր էր կատարել, փորձել էր հեռացնել փողոցից, և ապա «հետևի կողմից, կոկորդիս ձեռքը դրած, խեղդելու պես չափից դուրս» մոտեցել, շրթունքները հպել նրա պարանոցին:
Հիշեցնենք, որ Երևանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր հայտարարել էր, թե ոստիկանը ոչ թե համբուրել է ակտիվիստի պարանոցը, այլ փորձել է ուղղել իր իսկ ուսադիրները։
No comments:
Post a Comment