Popular Posts

Thursday, August 29, 2013

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստ է Սիրիայի դեմ ռազմական օպերացիա անցկացնել բացառապես ամերիկյան ուժերով: Այս մասին The New York Times-ին հայտնել են Սպիտակ տան աղբյուրները:

Հինգշաբթի երեկոյանՄեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը մերժել էր Սիրիա ներխուժման ծրագիրը, որը ներկայացրել էր վարչապետ Դևիդ Քեմերոնը:

Չնայած Օբաման դեռևս վերջնական որոշում չի կայացրել, ամեն ինչ վկայում է այն մասին, որ հարվածները Սիրիային կհասցվեն այն բանից հետո, երբ քիմիական զենքի հարցով տեսուչները շաբաթ օրը լքեն այդ երկրի տարածքը՝ նշում են պարբերականի աղբյուրները:

Սիրիայի դեմ ռազմական օպերացիային Փարիզի հնարավոր մասնակցության վերաբերյալ քվեարկությունը Ֆրանսիայի խորհրդարանում նշանակված է հաջորդ շաբաթ:

No comments:

Post a Comment