Popular Posts

Saturday, August 31, 2013

Նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի Facebook-ի էջում տեղադրվել է օրաթերթերից մեկին տված նրա հարցազրույցից մի հատված, որում մասնավորապես ասվում.
«Ներիր ինձ, Սպարապետ, երբևէ չէի մտածի, որ որոշ ուրացողների համար հիմա այս մանրամասները ստիպված եմ պատմել: Վազգենը անվախ էր և լինելով պաշտպանության նախարար, երբեք չի խուսափել հայտնվել այն թեժ գոտում, որտեղ իր անհրաժեշտությունը կար: Նրա այդ նույն գործելաոճը եղել է մահապարտների հետ կապված և նման շատ պահերի:
Ես անհարմար եմ զգում, որ հատկապես Կոմանդոսը նման բաներ է խոսում Վազգենից: Կոմանդոսը մի քանի ամիս առաջ էլ Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ էր խոսում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը տեղյակ չի եղել Շուշիի ազատագրումից: Անհարմար է նման բան խոսել: Ո՞նց կարող էր Գերագույն գլխավոր հրամանատարը տեղյակ չլինել: Կամ թե դուք այն ժամանակ ո՞վ էիք, որ առանց նրա գիտության նման բան անեիք կամ նման ձևով արտահայտվեիք: Եվ վերջիվերջո, Արկադի Իվանովիչ, դուք լավ գիտեք, թե ես ինչի համար եմ այդ հարցը տվել տեսե՞լ եք Քոչարյանին` զենքը ձեռքին: Չեմ ուզում փակագծերը բացել: Ես հարցը ձեզ եմ ուղղել, ոչ թե Ֆելիքս Գզողլյանին:
Ես չեմ ժխտում, որ Ռոբերտ Քոչարյանն ունի իր լուման, բայց ոչ մարտական գործողությունների ժամանակ: և ուզում եմ հիշեցնել ձեզ, որ Արցախի ազատագրման ժամանակ հանրապետության նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն էր: Ամեն անգամ դուք ինչ-որ պատվերներ եք կատարում: Մենք եղել ենք մարտական ընկերներ, ես ձեզ հորդորում եմ, հանգիստ թողեք Վազգենին, մի մտեք այդ խաղերի մեջ»:

No comments:

Post a Comment