Popular Posts

Saturday, August 31, 2013

 Պարոն Քոչարյան, եթե ստացվի այնպես, որ ՀՅԴ-ն վերցնի այդ պաշտոնները չի՞ ստացվի, որ մտնում է կոալիցիա. համաձայնե՛ք մեկ այլ բան է խորհրդարանական դիվանագիտությունը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, որոնք դաշնակցականները պահել էին կոալիցիայից դուրս գալուց հետո, մեկ այլ բան՝ գործադիր օղակում ՝ Էդվարդ Նալբանդյանի ենթակայության տակ աշխատելը: Ի վերջո, երկրի նախագահի, քանի որ Հայաստանում արտաքին քաղաքականության պատասխանատուն երկրի նախագահն է:

- Ես կարծում եմ, որ Կիրո Մանոյանը մի քիչ ճիշտ չի ասում, որ իրենք համաձայն չեն եղել Տիգրան Սարգսյանի կառավարության հետ, որովհետև, եթե հիշողությունս չի դավաճանում, և եթե փնտրեք ինտերնետում ու մամուլում, շատ արագ կբերի, որ Դաշնակցությունը կոալիցիայից դուրս է եկել հենց արտաքին քաղաքականության պատճառով: Հենց հայ-թուրքական արձանագրությունների պատճառով:


Բայց, որպես անհատ, որպես ՀՀ քաղաքացի շատ կողմ եմ, որ Դաշնակցության ներկայացուցիչները գնան դեսպան, երկու առումով: Նախ, շատ լավ է, որ ՀՅԴ-ն սկսում է ափդեյթ անել (նկատի ունի թարմացնել. անգլ. to update բառից – Tert.am) ինքն իրեն. Բյուրոյից այդ մարդիկ դուրս են գալու և արդեն գալու են նոր ղեկավարներ: Այսինքն` էն հին, 20 տարվա , Հայաստանում գործող դաշնակցականները դեսպաններ կգնան և նոր մարդիկ կգան: Ներկուսակցական այս առողջացումը առողջացում կբերի ընդհանուր քաղաքական կուսակցությունների շրջանում:

- Այսինքն՝ խոսում եք քաղաքական սերնդափոխությա՞ն մասին:

- Այո՛, և երկրորդ. տվյալ մարդկանց անունները, որ տրվել են՝ Վահան Հովհաննիսյան, Լևոն Մկրտչյան, Հրայր Կարապետյան, շատ ավելի լավ դեսպաններ կաշխատեն Հայաստանի Հանրապետության համար, քան այն դեսպանները, որոնք դեսպանընկալ երկրներում ունեն անձնական բիզնեսներ: Ես ներողություն եմ խնդրում այն դեսպաններից, որոնք չունեն, բայց հիմանական մասն էնտեղ բիզնեսով են զբաղված: Ես չգիտեմ՝ ինչու չկա օրենք, որով կսահմանափակվի, հնարավորություն չի տրվի, որ դեսպանը իր աշխատած երկրում բիզնես ունենա կամ ապրի էդ երկրում: Որովհետև շատ դեպքեր կան, և խոսքը վերջին տարիների մասին չէ, այլ բոլոր 20 տարիների, երբ դեսպանը գնում է դեսպան աշխատում, հետո մնում է էդ երկրում ապրելու: Այսինքն՝ նա լրտե՞ս է եղել Հայաստանի Հանրապետության դեմ: Ես կարծում եմ, որ էս մարդկանց պարագայում դա չի լինի. ո՛չ բիզնես, ո՛չ մնալ: Նրանք քաղաքականապես շատ ավելի հասուն են, քան այն բիզնեսմենները, որոնց իրենց բիզնեսի համար նշանակում են դեսպան:

- Նշեցիք հայ-թուրքական արձանագրությունները, որ ՀՅԴ-ն կոալիցիայից դուրս է եկել հենց դրանց պատճառով: Մինչդեռ մի դաշնակցական, որի անունը չեմ տալիս, ի պատասխան այս հարցադրման, թե ինչպես պետք է դեսպան աշխատի դաշնակցականը օրինակ՝ հայ-թուրքական արձանագրությունների նման նախաձեռնությունների պարագայում, ասաց.«Բայց ի՞նչ վիճակում են հայ-թուրքական արձանագրությունները» և ավելացրեց՝«կասեցված»: Ավելին՝ պնդում էր, որ Սերժ Սարգսյանի և ՀՅԴ դիրքորոշումները այս հարցում, փաստորեն, նույնն են:

- Կարծում եմ՝ նաև դա է պատճառը, որ հայ-թուրքական արձանագրությունների վրա, եթե ոչ իրավաբանորեն, ապա փաստացի խաչ է քաշված, և իրենք գիտեն, որ դա չի շարունակվելու: Դրա համար էլ ներքին կարգով եկել են համաձայնության, և ՀՅԴ ներկայացուցիչները համաձայնել են աշխատել Արտգործնախարարությունում:

- Բայց ի՞նչ երաշխիք, որ վաղը նախագահ Սերժ Սարգսյանը հանդես չի գա ևս մեկ նախաձեռնողականությամբ, որը կհակասի ՀՅԴ գաղափարական գծին:


- Դա արդեն իրենց խնդիրն է. համաձայն լինեն, կմնան կաշխատեն, չե՞ն լինի, դուրս կգան, ոնց որ դուրս եկան կոալիցիայից: Դրանք քաղաքական խնդիրներ են, որոնք պետք է լուծվեն քաղաքական մակարդակով:

- Չնայած նշեցիք, որ սերնդափոխություն է լինելու, դրական գնահատեցիք, այնուամենայնիվ, հետաքրքիր է՝ սա ինչ–որ նոր պրակտիկա՞ է, քանի որ անսովոր է տեսնել տարիներ շարունակ քաղաքականության մեջ եղած քաղաքական, ընդդիմադիր գործիչներին մեկ այլ՝ արդեն դիվանագետի իմիջով:

- Ասեմ ինչու. արտաքին քաղաքականությունն, այնուամենայնիվ, ընդդիմություն–դիմություն չի ճանաչում: Այն պետության խնդիր է, և պետության համար՝ ո՞վ է աշխատում՝ ընդդիմադի՞րը, թե իշխանավորը, ոչ մի նշանակություն չունի: Եվ ավելի լավ է՝ գրագետ քաղաքական գործիչները գնան դեսպան, քան օրինակ՝ բերեն մեռած մեկին, որի միայն ուրվագիծն է մնացել, բերեն-նստեցնեն ԱԺ-ում՝ «կնոպկա սեղմող»: Ոնց որ դա անում են:

Ես կարող եմ մեկ այլ օրինակ բերել՝ ԱՄՆ-ից, թեև մի քիչ շատ բարձր նշաձող եմ վերցրել: Եթե հանրապետականները կամ դեմոկրատները, կապ չունի, իշխանության են, դա չի նշանակում, որ մյուս կուսակցության ներկայացուցիչները դեսպաններ կամ դիվանագիտական աշխատողներ չեն կարող ունենալ:


- Բայց Դաշնակցության գաղափարախոսության մեջ, այնուամենայնիվ, փոքր-ինչ ծայրահեղական համարվող մոտեցումներ կան և արդյո՞ք դրանք չեն կաշկանդում դիվանագիտական աշխատանքում:

- Արտաքին քաղաքական կաշկանդումները պայմանավորված են քաղաքական խնդիրներով, հենց իրենք էին հայտարարել, որ կոալիցիայից դուրս են եկել: Եվ հետո չեմ կարծում, որ հայ-գերմանական, հայ-ռուսական հարաբերություններում Դաշնակցությունն ունենա այնպիսի պրոբլեմատիկ խնդիրներ, որ չգնա այդ պաշտոններին: Կրկնում եմ, եթե հիպոթետիկ պատկերացնենք, որ հայ-թուրքական արձանագրությունները վերականգնվեն նրանք կարող է Ռուսասատանից, Ֆրանսիայից ու Գերմանիայից կրկին հետ գան:

- Հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրման և այսպես կոչված՝ ֆուտբոլային դիվանագիտության բոլոր հանգրվաններում ՀՅԴ-ն պահանջում էր Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը, ցույցեր, հանրահավաքներ էր կազմակերպում ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում: Ձեր կարծիքով՝ զուտ տեխնիկապես դժվար չի լինի՞ աշխատել ՀՀ արտգործնախարարի հետ:

- Դժվար կլինի, որովհետև, այնուամենայնիվ, իրենց անմիջական ղեկավարն արդեն լինելու է Էդվարդ Նալբանդյանը՝ այն մարդը, որին իրենք տևական ժամանակ քարկոծել են ու քննադատել:

No comments:

Post a Comment