Popular Posts

Tuesday, August 27, 2013

Akhaltskha.Net-ի խմբագրություն այսօր ստացվեց հետևյալ գրությունը, որը մեր ընթերցողին ներկայացնում ենք առանց փոփոխության։


Արդեն մի քանի ամիս է, ինչ Վրաց ուղղափառ եկեղեցին որպես իրեն ունեցվածքն է գրանցել երկու հնամյա մատուռներ, որոնք տեղի հայերի կողմից մշտապես ճանաչվել են որպես քրոջ և եղբոր վանքեր: Վանքերի ինքնության մասին հավանաբար չեն պահպանվել պատմական տվյալներ, սակայն մատուռների հնամյա տեսքից կարելի է դատել նրանց ինքնության մասին:
Մատուռներից մեկի վրա կա խոյի նշանը և մասամբ պահպանվել է մկրտարանը: Երկրորդ մատուռը համեմատաբար ավելի լավ է պահպանված: Այնտեղ կարելի է տեսնել բարձր խորան և մկրտարան: Սրբավայրերի կողքին կարելի է տեսնել փոքրիկ մանկական գերեզման:

Մատուռների մոտակայքում կան հայկական արձանագրություններով քարեր, որոնք հավանաբար ժամանակին պոկվել են և վայր են գլորվել բարձրունքից:

Այսօր արդեն վրաց ուղղափառ եկեղեցու հոգևորականները ժողովրդի ուղեկցությամբ այցելեցին տվյալ սրբավայրերը: Հավանաբար մատուռները արդեն ունեն նոր անուններ և նոր պատմություն, քանզի իրական պատմության և վանքերի տերերը, ովքեր պետք է լինեին ժողովրդի առաջնորդներ, այսօր լուռ են և զբաղված (ավելի կարևոր) կենացաճառեր ասելու գործերով:

No comments:

Post a Comment