Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, մեկնաբանելով Bloomberg-ին տված հարցազրույցը, հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը և Դմիտրի Մեդվեդևը շատ գոհ կլինեն, եթե որևէ մեկը ձերբակալի իրեն, գրում է Грузия Online-ը:
«ՌԴ քաղաքական գործիչները հայտարարել են, որ ուրախ կլինեն, եթե ինձ ձերբակալեն, քանի որ քանի դեռ ես ազատ եմ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարողանա վերականգնել իր իշխանությունը հետխորհրդային տարածաշրջանում», - հայտարարել է Վրաստանի նախագահը և հավելել,-«ԱՊՀ երկրների առաջնորդներից միայն մեկն է ի զորու եղել չխոնարհել գլուխը նրանց առջև»:
Նախագահի խոսքով առնվազն տարօրինակ է, որ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ընտրությունների ժամանակ Ռուսաստանից 2 մլրդ դոլար գումար է ստացել, ինչը վարչապետը չի հերքում: Այս խոսքերին հետևել է նաև նախագահի հայտարարությունը. «Ինձ կարող է դատել միայն պատմությունը, այլ ոչ թե ինչ-որ գազանանոցի տնօրեն»:
No comments:
Post a Comment