Popular Posts

Thursday, August 15, 2013

Եգիպտոսի կառավարությունը ցույցերի վերաբերյալ կոշտ հայտարարություններ արած Թուրքիային մեղադրել է իր ներքին գործերին խառնվելու համար և կոչ է արել «չափը չանցնել», տեղեկացնում է թուրքական Haberler կայքը։

Եգիպտոսի կառավարությունը պաշտպանել է ցուցարարների հանդեպ ոստիկանության կիրառած քայլերը։ Եգիպտոսի արտգործնախարարության հայտարարության համաձայն՝ իրենք ցավում են, որ արյուն է թափվել, սակայն կառավարությունը ոստիկանությունից պահանջել է պաշտպանել օրենքը, և այլընտրանք չի եղել։

Եգիպտոսը մի քանի երկրների անհանգստություն հայտնելու փաստն ի գիտություն է ընդունել, սակայն Թուրքիային և Կատարին կոշտ արձագանք է տվել։ «Եգիպտոսի ներքին գործերին խառնվելու Թուրքիայի քայլը չափն անցնել է նշանակում»,-ասված է եղել հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունները «ցեղասպանություն» էր որակել և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին գործելու կոչ էր արել։

No comments:

Post a Comment