Popular Posts

Wednesday, August 28, 2013

Սերժ Սարգսյանը հանձնարարել է Տիգրան Սարգսյանին առաջիկայում Եվրոպայում սպասվող դոնորների հավաքին ներկայացնել մեկ միլիարդ եվրոյից ավելի գրանտային ծրագրի հիմնավորումներ։ Գումարները ՀՀ իշխանությունները գրանտի տեսքով ուզելու են հետևյալ ծրագրերի կամ ոլորտների համար. Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման աշխատանքներ, ջրային համակարգի կառուցում, շրջակա միջավայրի պաշտպանության, նոր ջրամբարների կառուցում, արտահանմանը միտված արդյունաբերության աջակցման ծրագիր, կրթական համակարգի բարեփոխումներ, սոցիալական ապահովության նոր համակարգի ներդրում և այլն։
ՀՀ իշխանությունները նախատեսել են, որ դրամաշնորհը կտրվի փողային տարբերակով. այն կսկսվի 2013 թվականին և կավարտվի 2025 թվականին։ Իսկ Եվրոպան ամենայն հավանականությամբ կհաստատի գրանտը, որովհետև առջևում Հայաստանի կողմից Եվրոպական ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հարց կա։ Կարծիք կա, որ սա Եվրոպան ոչ թե «կաշառք» է դիտարկում, այլ իրապես համոզված է, որ գումարը կօգնի, որպեսզի Հայաստանը էական՝ եվրոպական քաղաքակրթական նշաձողերին համապատասխան բարեփոխումներ իրականացնի»։

No comments:

Post a Comment