Popular Posts

Tuesday, August 27, 2013

74 երկրների հատուկ ծառայությունները 2013-ի առաջին կեսին Facebook-ից տեղեկատվություն են պահանջել 38 հազար օգտատերերի տվյալների վերաբերյալ, հայտնում է Газета.Ru-ն՝ Associated Press-ին հղումով, որն էլ մեջբերում է խոշորագույն սոցիալական կայքի ներկայացուցիչներին:

Աշխարհի խոշորագույն կայքն առաջին անգամ է հատուկ ծառայությունների պահանջներին վերաբերող նման տեղեկատվություն հրապարակում: 

Հարցումների գրեթե կեսը ստացվել է ԱՄՆ հատուկ ծառայություններից, սակայն հայտնի չէ աշխարհի այլ երկրներից ստացված հարցումների հստակ թիվը: Հայտնի չէ նաև, թե սոցկայքը քանի օգտատիրոջ տվյալ է տրամադրել հատուկ ծառայություններին: 

Facebook-ը մտադիր է կանոնավոր կերպով տեղեկություն տրամադրել հատուկ ծառայությունների կողմից իրականացված հարցումների վերաբերյալ: Ավելի վաղ նման տեղեկություն էին հրապարակել Microsoft-ը և Google-ը: 

No comments:

Post a Comment