Popular Posts

Thursday, August 15, 2013

Թերթը հրապարակել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ գիտությունների վաստակավոր գործիչ Վիլեն Հակոբյանի բաց նամակը Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին։ Ներկայացնում ենք այն հատվածաբար։

«Եթե Դուք իրոք մտահոգված եք Մայր Աթոռի անթերի գործելաոճի համար, ապա ինչպե՞ս բացատրել, որ Ձեր՝ ս.թ. օգոստոսի 3-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված նամակը միայն օգոստոսի 6-ին է հասել Մայր Աթոռ, մինչդեռ այն առաջին օրվանից շրջանառում է համացանցում և դարձել է ողջ հանրության սեփականությունը։ Եթե Դուք իրոք ազնիվ նպատակներ եք հետապնդում և մտահոգված եք Նորվան Սրբազանի հրաժարականի հարցով, ապա ինչո՞ւ չմասնակցեցիք Գերագույն Հոգևոր Խորհրդի նիստին, որտեղ և կարող էիք բարձրաձայնել Ձեր դիրքորոշումը, այլ ոչ թե, արհամարհելով ժողովը, միտումնավոր ձևով մեկնաբանեիք նրա որոշումը և կայծակնային արագությամբ այն համացանցի միջոցով դարձնեիք ողջ հանրության սեփականությունը։

Ափսոսանքով ուզում եմ արձանագրել, որ Պատրիարքը անձնական փառասիրության, ինքնահաստատման հասնելու մոլուցքով տարված, անընդունելի մեթոդներով փորձ է անում սեպ խրել Մայր Աթոռի և Երուսաղեմի նվիրապետական Աթոռի միջև։ Ակամա հարց է ծագում, թե ո՞ւմ ջրաղացին եք Դուք ջուր լցնում։

Զարմանալի և անհավատալի է Ձեր նամակի մեջ Քրիստոսի ուսմունքին հակառակ կարծիք հայտնելու հետևյալ բառերը. «Ինչպե՞ս կարելի է եկեղեցու իշխանավորին անտեսել հանուն մի պարզ քահանայի»։ Մի՞թե բարձրաստիճան հոգևորականը այսպես է քարոզում մեր Ամենափրկիչ Քրիստոսի ուսմունքը։


No comments:

Post a Comment