Popular Posts

Tuesday, August 13, 2013

Օգոստոսի 13-ին մեկնարկել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Բաքու, հայտնում է APA-ն՝ մանրամասնելով, որ Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում Պուտինին դիմավորել է Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալ, Ադրբեջան-Ռուսաստան միջկառավարական տնտեսական հանձնաժողովի համանախագահ Յաղուբ Էյուբովը և այլ պաշտոնական անձինք: Պուտինին ուղեկցում են մի շարք նախարարներ:


Ստորագրվել են մի քանի փաստաթղթեր, այդ թվում՝ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում, ինչպես նաև քննարկվել Կասպից ծովի իրավական ռեժիմին և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր:
 
Այցի առաջինօրվա արդյունքով՝ Պուտինն ու Ալիևը արդեն իսկ զրուցել են Ղարաբաղի հարցով:
 
Ռուսաստանը և Ադրբեջանը ընդունել են մինչև 2015-ը հումանիտար ոլորտում համագործակցության ծրագիր, որը ստորագրել են երկու երկրների արտգործնախարարները: Սրա մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
 
Ինտեֆաքս-ի փոխանցմամբ Ռուսաստանը և Ադրբեջանը պայմանավորվածություն են ձետք բերել Սամուր գետի վրայով երկու երկրները կապող կամուրջ կառուցել՝ սահմանին:

Ռուսաստանի կողմից կամուրջը կկապի Յարագ-Կազմալյարը ադրբեջանական Սամուրին: Համաձայնագիրը ստորագրել են երկու երկրների տրանսպորտի նախարարները:

FrancePresse-ն էլ հայտնում է ռուսական նավթային հսկա «Ռոսնեֆտի» և Ադրբեջանի պետական էներգետիկ ընկերության միջև նավթա-գազային համաձայնագրի ստորագրման մասին, որի նպատակը, ըստ աղբյուրի, կարևոր կասպիական շուկայի հետ Եվրամիության կապերի թուլացումն է: Հստակեցվում է, որ Եվրոպան էներգետիկ ռեսուրսներով հարուստ Ադրբեջանը դիտարկում է իբրև բնական գազի մատակարարումների կանոնավոր աղբյուր, որ ստացվում են Ռուսաստանից Ուկրաինայի միջոցով:

No comments:

Post a Comment