Popular Posts

Thursday, August 15, 2013

Հրայր Թովմասյանի տղամարդկային արժանապատվությունը թույլ կտա՞ օգտվել այդ սանհանգույցից

Երևանի Սիսակյան 3 հասցեում գտնվող վթարային շենքի բնակիչներն այսօր իրենց բողոքները ներկայացրին կառավարության շենքի դիմաց: Նրանք առաջարկում են արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին՝ մեկ օրով դառնալ իրենց շենքի բնակիչ: «Թող մի օր էլ էդ վթարային շենքի բնակիչ ինքը դառնա, և տեսնենք ոչ միայն իր մարդկային, այլ նաև տղամարդկային արժանապատվությունը թույլ կտա՞ իրեն օգտվել այդ սանհանգույցից»,- Tert.am-ին ասացին բողոքող բնակիչները:

Բողոքող կանանցից մեկի խոսքով՝ երբ ԱԺ-ում Հեղինե Բիշարյանը հարց բարձրացրեց, որ առավել վթարային հատվածի բնակիչներին տեղափոխեն, Հրայր Թովմասյանը բացասական պատասխան տվեց, ասաց, որ մյուսներն ավելի վատ վիճակում են հայտնվելու: «Ես պահանջում եմ արդարադատության նախարարի ներկայությունը մեր շենքում»,- ասաց տիկինը:

Խոսակցությանը միացավ մեկ այլ բնակիչ և ասաց. «Վաղը գալու են՝ զինվոր են ուզելու մեզնից, ոչ մի երեխա այդ շենքում առողջ չի մեծանում… Չի կարելի մարդկանց էդքան ստորացնել, ես տղա չունեմ ծառայության տալու համար»:

Նրա խոսքով՝ շենքն այնքան հին է, որ կարիճները բույն են դրել. «Կռիսների հետ կռիվ ենք տալիս ամբողջ օրը»:

No comments:

Post a Comment