Popular Posts

Saturday, August 24, 2013

«Քաղաքական կուլիսներում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Հայաստանի իշխանական վերնախավում որոշում է կայացվել 2014թ.-ի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու վերաբերյալ։ Նոր Սահմանադրությամբ նախատեսվում է Հայաստանում վերացնել կիսանախագահական կառավարման կարգը՝ այն փոխարինելով խորհրդարանական կառավարմամբ։
Ըստ այդմ, նախագահին վերապահվելու են բացառապես խորհրդանշական լիազորություններ, իսկ դե ֆակտո նախագահ Սերժ Սարգսյանը 2017թ.-ին կարող է հրաժարական ներկայացնել և գլխավորել ՀՀԿ համամասնական ցուցակը այդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններում՝ դրանից հետո զբաղեցնելով վարչապետի պաշտոնը։
Նշենք, որ նույն աղբյուրների համաձայն, արդեն իսկ որոշվել է, որ սահմանադրական փոփոխությունները նախապատրաստող հանձնաժողովը ղեկավարելու է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։
Հանձնաժողովն, ամենայն հավանականությամբ, պաշտոնապես կստեղծվի այս տարվա դեկտեմբերին։

No comments:

Post a Comment