Popular Posts

Tuesday, August 13, 2013

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը պետք է լուծվի միայն միջազգային իրավունքի հիման վրա, իսկ Ռուսաստանը կարևոր դեր է խաղում կարգավորման հարցերում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Բաքվում պաշտոնական այցով գտնվող ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն Ալիևը մասնավորապես ասել է. «Այդ հարցի շուտափույթ լուծումը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից: Լուծումը պետք է հիմնված լինի պատմական արդարության, միջազգային իրավունքի և միջազգային կազմակերպությունների որոշումների ու բանաձևերի վրա»:

Աղբյուրը նշում է, որ հակամարտությունը ծագել է այն ժամանակ, երբ «1988-ի փետրվարին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հայտարարեց Ադրբեջանի ԽՍՀ-ի կազմից դուրս գալու մասին»:

No comments:

Post a Comment