Popular Posts

Tuesday, August 27, 2013

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր աջակցությունն է հայտնել երկրում ապրող մուսուլմաններին՝ դեմ արտահայտվելով Ջավախքի Չելա գյուղում մինարեթի ապամոնտաժմանը, տեղեկացնում է Грузия Online-ը:

«Վրաստանում հարյուր հազարավոր մուսուլմաններ են բնակվում, իսկ երկրի սահմաններից այն կողմ բնակվում են միլիոնավոր մուսուլման վրացիներ: Այդ իսկ պատճառով չի կարելի վիրավորել նրանց կրոնական զգացմունքները», - հայտարարել է Վրաստանի նախագահը:

Մինարեթի ապամոնտաժման հետ կապված Վրաստանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացվել: Մինարեթը Չելա գյուղում կառուցվել էր մեկ ու կես ամիս առաջ:

No comments:

Post a Comment