Popular Posts

Saturday, August 31, 2013

Թուրքիան անբավարար է համարում սիրիական հակամարտությանը «սահմանափակ» միջամտությունը, որի մասին ավելի վաղ հայտարարել էին ԱՄՆ-ի իշխանությունները, գրում է թուրքական Hurriyet թերթը՝ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հղումով։

«Մեզ չեն բավարարում սահմանափակ ռազմական գործողությունները։ Դա պետք է լինի, ինչպես եղավ Կոսովոյում»,-ասել է թուրք վարչապետը։

Էրդողանը հիշել է ՆԱՏՕ-ի միջամտությունը Կոսովոյի հակամարտությանը 1998-1999 թվականներին։ Այդ ժամանակ Հյուսիսատլանտյան դաշինքը ռազմաօդային գործողության ժամանակ ռմբակոծեց Հարավսլավիան։

Ուրբաթ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտնել է, որ ԱՄՆ-ի հարվածը Սիրիային կլինի սահմանափակ։

«Եթե լսել Քերիին, ապա դա կարող է տեղի ունենալ մինչև G20 գագաթնաժողովը (Սանկտ Պետերբուրգում՝ սեպտեմբերի 5-6-ին)։ Այդ միջամտությունը չպետք է տևի 1-2 օր, դա պետք է հանգեցնի Սիրիայի ռեժիմի տապալմանը»,-ասել է Էրդողանը։

No comments:

Post a Comment