Popular Posts

Friday, August 30, 2013

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հրապարակել է ԱՄՆ դիրքորոշումը Սիրիայում հնարավոր ռազմական միջամտության դեպքում: Ըստ նրա, ոչ ցամաքային գործողություն չի լինի, իսկ ԱՄՆ ցանկացած գործողություն կսահմանափակվի «կոկիկ» միջամտությամբ: Ավելի վաղ ամերիկյան զինվորականները հայտարարել էին, որ պատրաստ են Սիրիայում գործողություններ սկսել նախագահի հենց առաջին հրամանի դեպքում, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:

Ջոն Քերրին հայտարարել է, որ Բաշար Ասադը ունի քիմիական զենք ստեղծելու ամենամեծ ծրագիրը Մերձավոր Արևելքում: Քերրին նաև նշել է, որ օգոստոսի 21-ի հարձակման ժամանակ հրթիռները արձակվել են շրջաններից, որոնք գտնվում են կառավարական ուժերի վերահսկողության տակ: Ըստ նրա, թունավոր նյութերը Սիրիայում օգտագործվել են նաև նախկինում:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Օբաման կքննարկի Սիրիայի հարցը կոնգրեսականների հետ՝ նախքան որոշում ընդունելը:
 

No comments:

Post a Comment