Ակտիվիստին հարվածել են «Լֆիկի ստրուկներ» ասելու համար. ոստիկանները չե՞ն տեսել
Փակ շուկայի մոտ կայացած ակցիայի ժամանակ Սամվել Ալեքսանյանի սատարող երիտասարդներից մեկը բռնություն է կիրառել ակտիվիստի նկատմամբ: Բերման են ենթարկվել, սակայն, ակտիվիստներ Արեն Մանուկյանն ու Վարդգես Գասպարին:
Այսօր Երևանի կենտրոնում՝ Փակ շուկայի մոտ, 13:30-ից մեկնարկել է շուկայի շենքի աղճատման դեմ մի մխումբ ակտիվիստների ակցիան և հակընդդեմ բողոքը: Հիշեցնենք, որ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հսարակական շարժումը պահանջում է Փակ շուկայի սեփականատեր, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանից ապամոտաժել շուկայի տարածքում ապօրինի կառուցված հատվածները և վերականգնել հուշարձանի նախնական տեսքը:
Նախախորհրադանի քարտուղարությունը տեղեկացնում է, որ քիչ առաջ Նախախորհրդարանի անդամ Դմիտրի Հարությունյանին Ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղափոխել են քննչական մեկուսարան:
No comments:
Post a Comment