Popular Posts

Tuesday, August 27, 2013

Մոտակա օրերին կկայանա հունական Hellenic Petroleum ընկերության բաժնետերերի արտահերթ ժողովը, որի շրջանակներում կքննարկվի Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) կողմից Հունաստանի գազատրանսպորտային համակարգի օպերատոր DESFA ընկերության բաժնետոմսերի մեծ մասի գնման վերջնական հաստատման հարցը։

Ինչպես նշում է Независимая газета-ն, այս գործարքի համար ադրբեջանական կողմը պատրաստ է վճարել 400 մլն եվրո, ինչի արդյունքում SOCAR-ը ձեռք կբերի DESFA-ի բաժնետոմսերի 66%-ը։ Գործարքն ընթացիկ ամսվա սկզբին հավանության է արժանացել Hellenic Petroleum-ի տնօրենների խորհրդի ու սեփականաշնորհման հունական գործակալության կողմից։ 

Независимая Газета-ն նկատում է, որ գործարքը շահավետ է 2 կողմերի համար։ Հունական կողմն արդեն նշել է, որ մեծ հաճույքով հայրենի շուկայում կընդունի SOCAR-ին, որը վճռորոշ դեր կունենա երկրի տնտեսական զարգացման հարցում։ Իսկ ինչ վերաբերում է SOCAR-ին, ապա այն շարունակում է հավատարիմ մնալ իր նոր ռազմավարությանը՝ հնարավորինս շատ գնել այն երկրի գազաբաշխիչ ցանցը, որն ադրբեջանական գազ է գնում։

Հունաստանը տարեկան սպառում է 2.8 մլրդ խմ գազ, որի մեծ մասը մատակարարում է ռուսական «Գազպրոմը»։

No comments:

Post a Comment