ՀՀկ Գերագույն մարմնի՝ այսօր տեղի ունեցած նիստին, որին մասնակցել են նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և այլոք, որոշվել է, որ թիվ 38 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում կուսակցությունը կառաջադրի Կապանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ Սյունիքի մարզային կառույցի ներկայացուցիչ Արմեն Կարապետյանի թեկնածությունը, տեղեկացնում է Galatv.am–ը։
Տեղեկությունը նիստի ավարտից հետո լրագրողներին հայտնել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա չի եղել նիստին, քանի որ գտնվում է արձակուրդում:
Լրագրողները հետաքրքրվել են նաև, թե այս ընթացքում որտեղ է եղել Սերժ Սարգսյանը, որին հաջորդել է կարճ պատասխան. «Արձակուրդում»:
Նշենք, որ թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի մանդատի տեղը թափուր էր մնացել, երբ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հրաժարականից հետո Սյունիքի նոր մարզպետ նշանակվեց թիվ 38 ընտրատարածքից պատգամավոր ընտրված Վահե Հակոբյանը։
Այսօր իր թեկնածությունն է առաջադրել նաև անկուսակցական, ոչ մի տեղ չաշխատող Պավլիկ Սարգսյանը, ով առաջադրվել էր նաև նախագահական ընտրություններին, սակայն գրավի գումարը չվճարելու պատճառով նրա թեկնածությունը ԿԸՀ-ն չէր գրանցել։
Թիվ 38 ընտրատարածքում արտահերթ ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 29-ին: Պատգամավորի թեկնածուների առաջադրումը սկսվել է օգոստոսի 5-ին և կտևի մինչև օգոստոսի 15-ի ժամը 18.00-ն:
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հայտարարել է, որ չի թեկնածու չի առաջադրելու, «Հայ ազգային կոնգրեսը» հարցը քննարկման չի դրել, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նույնպես որոշում չունի, իսկ «Ժառանգություն» կուսակցությունում հարցը քննարկել են և վերջնական որոշումն սպասվում է մինչև վաղը։
No comments:
Post a Comment