Popular Posts

Friday, August 30, 2013

Երեկ ԱԺ գնացած վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Հովիկ Աբրահամյանի հետ, այս մասին տեղեկությունը հաստատեց ԱԺ հասարակայնության և լրատվության վարչության պետ Գոհար Պողոսյանը՝ ասելով.«Հանդիպումը եղել է աշխատանքային»:

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթն այսօր գրել էր, որ երեկ թերթի թղթակիցը ԱԺ–ի բակում նկատել է վարչապետ Տիգրան Սարգսյանի ծառայողական ավտոմեքենան։

Այնուհետև թերթը ենթադրություն էր արել, թե վարչապետս հանդիպել է ԱԺ նախագահի հետ՝ ինչ–որ հույժ կարևոր հարց քննարկելու, քանի որ, ըստ թերթի, սովորաբար Տիգրան Սարգսյանը Հովիկ Աբրահամյանի մոտ է գնում, երբ կառավարությունը կարևոր ինչ-որ օրինագիծ է խորհրդարան ուղարկած լինում։

No comments:

Post a Comment