Popular Posts

Wednesday, August 28, 2013

Հատուկ քննչական ծառայությունում օրերս քրեական գործ է հարուցվել Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանի դեմ: Ավելին, ինչպես «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել Գյումրու իր լավատեղյակ աղբյուրներից, դատախազին նույնիսկ մեղադրանք է առաջադրվել:
 Թերթը նկա­տում է, որ սա առաջին դեպքն է, երբ գործ է հարուցվում և մեղադրանք առաջադրվում գործող դատախազին: Քրգործի առիթը եղել է Գյումրու բնակչուհի 60-ամյա Գոհար Հովհաննիսյանի՝ ոստիկանություն ներկայացրած բողոքը: Բանն այն է, որ Գ. Հովհաննիսյանն իր տնակից կատարված գողության առթիվ հարուցված քրգործի ճակատագիրն իմանալու համաի հունիսի 25-ին հանդիպել էր Կարեն Շահբազյանի հետ:
 Սակայն, ինչ­պես ԶԼՄ-ներին տեղեկացրել էր 60-ամյա կինը, դատախազը աթոռին նստելու համար վիրավորել էր իրեն և աշխատակիցներին հրահանգել «դուրս շպրտել» դատախազության շենքից:

No comments:

Post a Comment