Popular Posts

Saturday, August 24, 2013

ՀՀ նախկին վարչապետ Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սարգսյանն առայժմ ժամանակ չի կորցնում Հայաստանում իր ազդեցությունն ընդլայնելու ուղղությամբ։
 Արմեն Սարգսյանը ձեռք է բերել «Պեպսի-Կոլա» ընկերության բաժնետոմսերի խոշոր փաթեթ, ինչպես նաև Հարավային Կովկասում «Պեպսի Կոլայի» կառավարման իրավունքը։

Ներկայումս «Պեպսի Կոլայի» վաճառքը Հայաստանում կենտրոնացած է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջերմուկ գրուպի» նախագահ Աշոտ Արսենյանի ձեռքում, սակայն մեր աղբյուրների համաձայն, այդ բիզնեսը կանցնի Արմեն Սարգսյանին։

Մոտավորապես նույն կերպ ժամանակին Արմեն Սարգսյանը Արկադի Համբարձումյանի ձեռքից վերցրեց շվեյցարական հանրահայտ Nestle ընկերության ապրանքները Հայաստան ներմուծելու իրավունքը։ Նույնիսկ Սերժ Սարգսյանը չի կարողացել կամ չի ցանկացել այդ ապրանքանիշի ներմուծման իրավունքը վերադարձնել Ա. Համբարձումյանին։

No comments:

Post a Comment