Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն ասել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են գազի գնի սուբսիդավորման հարցում: Նա ասել է, որ Ռուսաստանը փող է տալու: Պայմանագրի պայմանների մասին, բնականաբար, ոչինչ հայտնի չէ: Սակայն, դատելով նրանից, որ Սերժ Սարգսյանը մեկնելու է Մոսկվա, ինչ որ համաձայնություններ ձեռք են բերվել:
Միեւնույն ժամանակ, տեղեկություն է տարածվել, որ Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին հանձնարարել է բյուջեն պատրաստել Եվրամիության 1 միլիարդ դոլար դոնորային օգնության հաշվարկով (նախկինում խոսքը 1,5 միլիարդի մասին էր): Այս տեղեկությունը հնարավոր է նպատակ ունի ցույց տալ այլընտրանք ռուսական փողին:
Մինչ խորհրդարանի 2017 թ. ընտրությունը Սերժ Սարգսյանը մտադիր է սահմանադրական հանրաքվե անցկացնել, անցնել խորհրդարանական կառավարման համակարգի եւ ստանձնել վարչապետի պաշտոնը: Դրա համար Սերժ Սարգսյանին փող է պետք, շատ փող: Ասենք, փողը հիմա էլ է պետք: Որտեղի՞ց վերցնել՝ ահա գլխավոր հարցը, որը հնարավոր է շատ բանով պայմանավորում է Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական կուրսը:
Որքա՞ն փող կտա Ռուսաստանը եւ ի՞նչ կպահանջի որպես «գրավ»: Ստեփանակերտի օդանավակայա՞նը, նոր հզորություններ Հայաստանո՞ւմ: Համենայնդեպս, ակնհայտ է, որ Ռուսաստանը դժվար թե Հայաստանին ստիպի հրաժարվել «եվրոպական կուրսից», հասկանալով, որ կայսրության փլուզումն արդեն անշրջելի է: Ավելի շուտ, Մոսկվան կպահանջի գեոտնտեսական երաշխիքներ:
Եվրոպան փող կտա՞: Այո, եւ ամենայն հավանականությամբ, ինչպես նշվել է, փողը ներդրվելու է խոշոր նախագծերի մեջ, ինչպես օրինակ Հյուսիս-հարավ ճանապարհը կամ ջրային ենթակառուցվածքները:
ԱՄՀ-ն եւ Համաշխարհային բանկն առայժմ օգնում են կառավարությանը կատարելու սոցիալական պարտավորությունները: Ներկայում Հայաստանը ատլանտյան այս երկու ֆինանսական կառույցներին պարտական է սոցիալական կայունության հարցում եւ լիովին կախված է նրանցից: Մյուս կողմից, տնտեսական պլանում, հատկապես էներգետիկ եւ տրանսֆերտների մասով, Հայաստանը կախված է Ռուսաստանից: Այլ կերպ ասած, մեր երկիրը գրավադրվել է «երկու բանկերում»: - See more at: http://www.lragir.am/index/arm/0/comments/view/87539#sthash.c9udinQC.dpuf
Սույն բլոգը Հայաստանի ներքին և արտաքին կյանքին վերաբերող տեղեկատվության վերլուծության հնարավորություն ընձեռող նախագիծ է: Այն բաց է ներքին և արտաքին այնպիսի հարցերի քննարկման համար, որոնք ունեն էական նշանակություն Հայաստանի քաղաքացիների և պետության համար, ինչպես նաև ունեն քաղաքական կամ հասարակական բնույթ: Այն բաց է բոլոր անձանց համար և ուղղված է վերը նշված որևէ հարցի ըստ էության քննարկմանը, առկա թերությունների բացահայտմանը, քննադատությանը և հնարավոր լուծումների որոնմանը:
Popular Posts
-
Այս տարի արտահանման ծավալները 22-25% ավելանում են գումարային առումով, թեկուզ և դա հանքահումքային և գյուղոլորտի ապրանքների շնորհիվ է: Հայր...
-
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականն անդրադարձել է Nabucco խողովակաշարի շուրջ վերջին զարգացումներին, հատուկ շեշտելով, որ դր...
-
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Մարսել: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, ՀՀ նախագահը վաղը` դեկ...
-
«Օջախ» ռեստորանում ընթացող ՀՀ հավաքական թիմերի մարզիկների և մարզիչների պարգևատրման ամանորյա հանդիսության սկզբում ներկաներին ողջունեց Օլիմպի...
-
Հատուկ քննչական ծառայության կայքէջում հրապարակվել է 2008 թվականի մարտի 1-2-ին մայրաքաղաքում տեղի ունեցած դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ...
-
Ըստ Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը` - Տարվա սկզբից հույսը շատ մեծ էր, որ մենք կարողանալու ենք երկրում փոփոխ...
-
2011թ. հունվարից–նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանում ազգային արժույթի նկատմամբ դոլարի պաշտոնական փոխարժեքը 5,05 տոկոսով աճել է։ Ին...
-
Գագիկ Ծառուկյանը, ինչպես և սպասվում էր, ոչ միայն ճանապարհել, այլև դիմավորել է Վիետնամից վերադարձած Սերժ Սարգսյանին: «ԲՀԿ-ում գտնում են, որ ...
-
Այն բանից հետո, երբ Իսրաելի պաշտպանության նախարարությունը որոշել է Թուրքիայի լիցենզիան չերկարաձգել, և ըստ այդմ թուրքական բանակին չվաճառել ի...
-
Ամերիկացի միակ զինվորականը, ով մեղադրվում էր Իրաքի պատերազմի ժամանակ ավելի քան երկու տասնյակ անզեն մարդկանց սպանելու մեջ, երեքշաբթի օրը կա...
No comments:
Post a Comment