Հայոց համազգային շարժումը ( ՀՀՇ) վերածնելու նախաձեռնող խումբը սեպտեմբեր ամսին կանցկացնի համագումար, որից հետո արդեն ընդունված կարգի համաձայն՝ կուսակցությունը կգրանցվի Արդարադատության նախարարության պետական ռեգիստրում. այս մասին Tert.am-ին ասաց կուսակցությունը վերածնելու նախաձեռնության անդամ Ալեքսանդր Արզումանյանը։
«Կա համապատասխան գործընթաց, սեպտեմբերին կլինի համագումար, և արդեն կարող են գրանցել. դա օրենքի պահանջն է։ Գործերը հանել ենք, ռեգիստրում մեր դիմումը հաստատել են և համագումար կլինի, նոր վերջնական կգրանցեն»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրես կուսակցության հիմնադրումից հետո նախկին ՀՀՇ-ականներ Ալեքսանդր Արզումանյանը, Արարատ Զուրաբյանը, Կարապետ Ռուբինյանը և Հովհաննես Իգիթյանը հայտարարել էին, որ մտադիր են վերածնել ՀՀՇ կուսակցությունը։
No comments:
Post a Comment