Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի և Արաբկիրի թաղապետ Հրայր Անտոնյանի հետ Երևանի քաղաքապետարանում անցկացված Կոմիտաս 5 հասցեի բնակիչների հանդիպումն անարդյունք է եղել, կողմերը հայտարարի չեն եկել, այս մասին Tert.am –ին հայտնեց Կոմիտաս 5 հասցեի բնակիչ Աննա Պողոսյանը, ով բնակիչների 18 հոգանոց պատվիրակության կազմում ներկա է գտնվել հանդիպմանը:
«Նրանք իրենցն ասացին, մենք՝ մերը, որևէ հայտարարի չեկանք, ու իրենք պնդում էին , որ իրենք մի շարք հարցերում ընդառաջ են գնացել բնակիչներին, նախագիծը փոխվել է»,- ասաց Աննա Պողոսյանը:
Ի պատասխան հարցի, թե որո՞նք են այդ փոխզիջումները, Աննա Պողոսյանը նկատեց, որ ի սկզբանե որպես 14 հարկանի նախատեսված շենքի նախագիծը փոխվել է, և նոր նախագծով պետք է կառուցվի 7 հարկանի:
Հիշեցնենք, որ Կոմիտաս 5ա, 7 և 9 շենքերի հարևանությամբ «Լիբեր» ՍՊԸ-ն ցանկանում է բարձրահարկ շենք կառուցել, ինչին ընդդիմանում են հարակից շենքերի բնակիչները, իսկ շաբաթ օրը ակտիվիստները դաժան ծեծի էին ենթարկվել Ոստիկանության կողմից՝ փողոցը փակելու փորձից հետո:
No comments:
Post a Comment