Popular Posts

Sunday, September 1, 2013

Երևանի «Փակ շուկայի» դիմաց այսօր տեղի ունեցած հերթական բողոքի ակցիայի ժամանակ շուկայի ձևափոխմանը կողմ քաղաքացիների ակտիվությունը Նախախորհրդարանի անդամ Գարեգին Չուգասզյանի համար շատ հասկանալի է: «Որովհետև մենք գործ ունենք մի սեփականատիրոջ հետ, որը բազմիցս իրեն օրենքից վեր է դասել, և պատկան մարմիններին արհամարհել է բազմաթիվ անգամներ, մենք գիտենք նաև, որ ինքը ունի բազմաթիվ հիմնարկներ, որտեղ անմարդկային պայմաններով մարդկանց աշխատացնում է և դրանց մի մասին կաշառման ամենաչնչին ձևերով այսօր բերել է այստեղ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ այդ հարցում գլխավորը դա չէ, գլխավորը պետական մարմինների անգործությունն է, երբ մարդիկ չգիտեն, թե հուշարձանը որն է: «Դա ուղղակիորեն Մշակույթի նախարարության պարտականության մեջ է մտնում իրազեկումը ժողովրդին, գիտակցության բարձրացումը, թե ինչ է հուշարձանը։ Մենք մեր ուժերի չափով մաքսիմում մարդկանց փորձում ենք տեղյակ պահել, թե ինչ է նշանակում մշակութային ժառանգություն, բայց դա ուղղակի Մշակույթի նախարարության պարտականությունն է, որ մարդկանց ասեն, որ սա ապօրինի գործողություն է, և մարդիկ իմանան, որ սա հանրային հուշարձան է և իրենք իրավունք չունեն այս մարդկանց ժառանգությունը ոտնահարելու»,- ասաց Գարեգին Չուգասզյանը:

Նշենք, որ շուկայի «պաշտպանները», ովքեր ներկայանում են որպես հարակից շենքերի բնակիչներ, իրենց պահանջը հիմնավորում են, թե շուկան եթե բացվի, իրենց համար աշխատատեղեր կստեղծվեն: Այդ մասին Չուգասզյանն ասաց, որ, բնականաբար, այդտեղ մանիպուլյացիա է գնում, որովհետև ոչ ոք չի ասում, որ մարդիկ աշխատանք չունենան, և իրենք նույնպես ասում են, որ այդտեղ պետք է շուկա լինի, որ մարդիկ աշխատանք ունենան:

«Ես չեմ կարող ասել, թե իրենց ինչպես են մանիպուլացնում, բայց սա համազգային խայտառակություն է ուղղակի, ուրեմն մենք կարող ենք ֆիքսել, որ ամբողջ պետական համակարգը ծառայում է մի օլիգարխի»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է շուկան քանդելու դեմ անցկացվող ակցիաներին, Չուգասզյանը նշեց, որ այո, բողոքի թափը մեծանում է և դեռ մեծանալու է, իսկ այն, որ ակցիաները նոր չեն սկսել, դա բոլորը գիտեն: «Եթե շինարարությունն ասում են ավարտված է, այդպիսի հարց չկա, հատակագիծը կա և դրանով կարելի է վերականգնել ուզածդ շենքը»,- եզրափակեց նա:

No comments:

Post a Comment