Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Porsche Cayenne մակնիշի 10 PR 100 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված ավտոմեքենան վարել է Շողիկ Քարամյանը, իսկ ուղևորը եղել է Դավիթ Նավասարդյանը:
Գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, վարորդն ուղևորի հետ Երևանի քաղաքապետարանի դիմաց նշված ավտոմեքենայով կանգնել է, ինչից հետո ուղևոր Դ. Նավասարդյանը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա կատարող անձանց նկատմամբ՝ թքելով ու հայհոյանքներ տալով նրանց ուղղությամբ, որից հետո հեռացել է:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է, որ Դ. Նավասարդյանը Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդին է:
No comments:
Post a Comment