Popular Posts

Thursday, September 5, 2013

Թուրքիայի գլխավոր շտաբը լրացուցիչ զրահատանկային ստորաբաժանումներ է մոտեցրել Սիրիայի հետ սահմանին՝ տարածաշրջանում լարվածության մեծացմամբ և ԱՄՆ-ի կողմից Սիրիայի դեմ հնարավոր հարվածով պայմանավորված։

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, լրացուցիչ զրահատանկային ստորաբաժանումները հանձնվել են Քիլիս, Գազիանթեպ, Հաթայ նահանգների սահմանապահներին։

Հաթայ է ուղևորվել 20 մեքենաներից բաղկացած ավտոշարասյունը, այդ թվում՝ տանկեր, թեթև զրահամեքենաներ, շարժական հրթիռային սարքավորումներ։

Շանլըուրֆայում, որը Սիրիայի հետ ամենաերկար սահմանն ունի, 3 դաշտային հոսպիտալներ են ստեղծվել։

Թուրքիայի ռազմական գերատեսչությունում դեռ չեն մեկնաբանում զորքերի տեղաշարժը, և դրանք տեղի են ունենում Սիրիայի հետ սահմանն ամրացնելու միջոցառումների շրջանակներում։ Այդ միջոցառումները վկայում են այն մասին, որ Թուրքիան զգուշանում է Սիրիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումներից՝ վախենալով Դամասկոսի կողմից հնարավոր ագրեսիայից։

No comments:

Post a Comment