Կառավարության նիստերի ժամանակ իր ելույթններով նիստը «ծաղկեցնող» վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նախավերջին նիստում՝ սեպտեմբերի 26-ին, հրաժարականներից է խոսել:
«Եթե պետական ձեռնարկությունն աշխատում է վնասով, անհապաղ պետք է փոխել տնօրենին: Եթե չկա հիմնավոր բացատրություն՝ ինչ պատճառով է պետական ձեռնարկությունը կամ պետական մասնակցությամբ ձեռնարկությունն աշխատում վնասով, դա անհապաղ պետք է դաոնա մեր քննարկման առարկան: Մենք մեր պետական սեփականությունը պետք է արդյունավետ կառավարենք: Համապատասխան վերահսկողական մեխանիզմներ ենք սահմանելու, որ ավտոմատ դա լինի, պետական ձեռնարկության տնօրենը պետք է իմանա՝ եթե ինքը վնաս է ցույց տալիս, պետք է դիմում գրի և ազատվի աշխատանքից, ուրեմն չի կարողանում պետական ունեցվածքն արդյունավետ կառավարել»:
No comments:
Post a Comment