Ամերիկյան դեմոկրատ սենատորները սկսել են խմբագրել Սիրիայի հարցով Օբամայի առաջարկած բանաձևի նախագիծը: Այս մասին հայտնել են երկրի Կոնգրեսի վերին պալատի աղբյուրները:
Երկու խմբակցությունների մի շարք օրենսդիրներ կիսվել են նախագծի նկատմամբ ունեցած իրենց մտավախություններով: Համաձայն նախագծի՝ նախատեսվում է Սիրիայի դեմ պատժիչ օպերացիա անցկացնել:
Դեմոկրատ սենատոր Ջեյմս Մաքգովերն ու հանրապետական Ռոյ Բլանտն այն կարծիքին են, որ լայն լիազորությունները, որոնց մասին խնդրել է նախագահը, շատ հարցեր են առաջացնում: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Փաստաթուղթը նախագահին թույլ է տալիս կիրառել ԱՄՆ զինված ուժերն այնպես, ինչպես նա անհրաժեշտ կհամարի:
Բանաձևի նախագիծն Օբաման օրենսդիրներին էր ուղարկել շաբաթ օրը: Ինչպես սպասվում է՝ Սենատն ու Ներկայացուցիչների պալատը բանաձևի շուրջ քվեարկություն կանցկացնեն սեպտեմբերի 9-ից ոչ շուտ:
Սակայն բարձրաստիճան աղբյուրը հայտնել է, որ Սպիտակ տան ղեկավարը կարող է Ասադի ռեժիմի դեմ ռազմական օպերացիայի մեկնարկի մասին որոշում կայացնել նաև առանց Կոնգրեսի աջակցության:

No comments:
Post a Comment