Popular Posts

Monday, September 2, 2013

Այս պահին Երևանի կենտրոնում՝ Փակ շուկայի հարևանությամբ, հավաքվել են մի քանի տասնյակ քաղաքացիներ, որոնք անընդհատ հնչեցնում են «պարոն Ալեքսանյան», «պարոն Ալեքսանյան» (նկատի ունեն Լֆիկի Սամոյին) արտահայտությունը:
Սակայն նրանցից շատերը մեր թղթակցի հետ մասնավոր զրույցներում ասում էին, որ չգիտեն, թե ինչու են այստեղ: Բոլոր հավաքվածները խուսափում են տեսախցիկի առաջ պատասխանել մեր թղթակցի հարցերին:
Փակ շուկայի մոտ հուշարձանի տնօրինությունը ճակատային հատվածում պաստառ է փակցրել Կարո Եղնուկյանի անունով, որի վրա գրված է՝ մասոն, իսկ լուսանկարի տակ գրված է՝ «ո՛չ վարձու ընդդիմախոսներին, ո՛չ օտարերկրյա լրտեսներին, ո՛չ գրանտակերներին. դուք դեմ եք 700 աշխատատեղերի ստեղծմանը»:
Հատկանշական է, որ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամները դեռ Փակ շուկայի մոտ չեն:
Նշենք նաև, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ այսօր «Կայզեր» սուպերմարկետի աշխատակիցներին տնօրինությունը ուղարկել է Փակ շուկայի մոտ՝ «պաշտպանելու» Լֆիկի շահերը: Նշենք, որ «Կայզեր» սուպերմարկետները պատկանում են Լֆիկի քրոջ ընտանիքին:

No comments:

Post a Comment