Popular Posts

Monday, September 2, 2013

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին բաց նամակ է տարածել, որում պարզաբանել է, թե ինչ պատճառներով է նա պատրաստվում լքել քաղաքականությունը, ինչպես նաև նշել է, որանհրաժեշտության դեպքում պատրաստ է վերադառնալ, գրում է РИА Новости-ն։

Նախկինում վարչապետը բազմիցս նշել է, որ պատրաստվում է լքել քաղաքականությունը։ 2012թ. հոկտեմբերին խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետի պաշտոնում հաստատված Իվանիշվիլին հայտարարել էր, որ կհեռանա քաղաքականությունից մեկ կամ երկու տարի անց։ Սակայն նա մի քանի անգամ փոխել է ժամկետների վերաբերյալ որոշումը։

Նամակում Իվանիշվիլին հայտնում է, որ վարչապետի և կոալիցիայի առաջնորդի իր գործառույթներն իրականացված է համարում։ Նրա խոսքով՝ նա կհեռանա քաղաքականությունից, երբ համոզվի, որ հոկտեմբերի 27-ին նշանակված նախագահական ընտրությունները հաջող են անցել։

«Ես կհեռանամ, երբ համոզված լինեմ, որ ոչ ոք ու ոչինչ չի կարող ստիպել մեզ փոխել ընտրված ուղղությունը, երբ բոլոր պետական մարմիններն ու պաշտոնյաներն ուժեղացված աշխատեն, երբ ես կհամոզվեմ, որ երկիրը կանոնավոր զարգանում է»,- նշված է նամակում։

Վարչապետը չի բացառում, որ կարող է վերադառնալ քաղաքականություն։ «Եթե անհրաժեշտություն լինի, ես կրկին կմիանամ ակտիվ քաղաքականությանը, սակայն վստահ եմ, որ նման անհրաժեշտություն չի լինի»,- ասվում է վարչապետի նամակում։

Նրա խոսքով՝ 2012թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցել իրեն ստիպել են նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գործողությունները, մասնավորապես՝ «նրա կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունները, որոնց շնորհիվ նա ցանկանում էր պահպանել իշխանությունը»։
 
Վրաստանը պետք է վերածվի իր հարևանների համար փոխշահավետ քաղաքական և տնտեսական հարաբերությունների իրականացման տարածքի։ Այդ մասին ասել է երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին արտերկրում հավատարմագրված վրացի դիվանագետների հետ հանդիպման ժամանակ, նշում է apsny.ge-ն։

«Ինչ վերաբերում է տարածաշրջանում Վրաստանի հարաբերություններին, ապա կարծում եմ, որ անհրաժեշտ է խորացնել հետագա երկկողմ քաղաքական և տնտեսական համագործակցությունը շրջանի երկրների, մասնավորապես՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի հետ։ Ես իմ առաջին պաշտոնական այցերը կատարել եմ հենց այդ երկրներ և բարեկամական կապեր հաստատել նրանց քաղաքական առաջնորդների հետ, ինչն ինձ շատ է ուրախացնում»,-ասել է նա։

Իվանիշվիլին կոչ է արել Ադրբեջանում, Թուրքիայում և Հայաստանում հավատարմագրված դեսպաններին խորացնել և զարգացնել այդ բարիդրացիական հարաբերությունները։

No comments:

Post a Comment