Առանց քաղաքական օրակարգի և քաղաքական ուժերի ձևավորվելիք ժողովրդական աշխարհազորը ոչինչ փոխել ի զորու չէ: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արցախյան պատերազմի մասնակից Վահան Բադասյանը՝ խոսելով ժողովրդական աշխարհազորի ձևավորման մասին: Նա նշեց, որ նման նախաձեռնություններն արդյունավետ չեն: Ըստ նրա՝ նման պայքարները քայլ առ քայլ անիմաստ են, պետք է պայքարել միասնական ճակատով, այսինքն՝ երկրին պետք է նորմալ ընդդիմություն, որ բարձրացնի բոլոր հարցերը միանգամից: «Հարցերը մեկ-մեկ բարձրացվելու դեպքում որևէ արմատական փոփոխության չեն հանգեցնելու, և երկիրը երկիր չի դառնալու: Քաղաքական օրակարգ է պետք, ոչ թե առանձին-առանձին: Իշխանություններին ձեռնտու է, երբ առանձին-առանձին հարցեր են բարձրացնում և առանձին էլ՝ մարվում, իսկ իրենք շարունակում են կեղեքել ժողովրդին: Եթե քաղաքական խնդիրներ դրվեն, Արցախը կմիանա, բայց կարող է նաև Արցախից քաղաքական հարց դրվի, ինչպես 88 թ.»,- ասաց Վահան Բադասյանը:
Նա, որպես Արցախյան պատերազմի մասնակից, ցանկություն հայտնեց անդրադառնալ Արցախյան պատերազմի հերոսների տված հարցազրույցներին, որոնք սկսվեցին Արկադի Տեր-Թադևոսյանի տված հարցազրույցից հետո: Նրա կարծիքով՝ վերջին շրջանում Վազգեն Սարգսյանի անվան շուրջ խոսակցությունները, նրան ուղղված քննադատություններն ուղղորդված են:
«Վազգեն Սարգսյանը կարծր դիրքորոշում ուներ Ղարաբաղի հարցում։ Այս կարծր դիրքորոշմանն են ուզում կպնել, նպատակը՝ որպեսզի նրանք կարողանան այսօր այն կերպարները, ովքեր կարծր դիրքորոշում ունեն Ղարաբաղի հարցում, պայթեցնեն: Մահացած մարդու մասին խոսելը չի սազում գեներալին: Նրանք փուչիկներ են, պատերազմը սեփականաշնորհած գեներալներ են: Մենք իրեն Կոմանդոս ենք անվանել, որպեսզի իր շուրջը համախմբվենք, իսկ ինքը գիտի, թե Կոմանդո՞ս է: Ինչպես այսօր է անհավասարակշռված իր արտահայտություններում, այնպես էլ այն ժամանակ էր: Մենք էինք Կոմանդոսից կերպար ստեղծել, բայց ինքը դա մոռանում է և իր իրական դեմքն է ցույց տալիս»,- ասաց նա:

No comments:
Post a Comment