Popular Posts

Thursday, September 5, 2013

ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հավատացնում է, որ չնայած նրան, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հարցով ստեղծվել է հանձնաժողով, բայց դա չի նշանակում, որ իշխանության օրակարգում կա ՍԴ բարեփոխումների միջոցով խորհրդարանական համակարգին անցնելու հարց։ 

«Նախագահի հրամանագրով ստեղծվել է հանձնաժոով, որը կզբաղվի սահմանադրական բարեփոխումներով, բայց ես ընդամենը հստակ կարող եմ ասել, որ քաղաքական իշխանության և ՀՀԿ-ի օրակարգում չկա ՀՀ կառավարման համակարգի փոփոխության հարց»,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Իսկ թե ինչ հարց է դրված լինելու՝ Շարմազանովը չէր կարող ասել։ «Դա արդեն պրոֆեսիոնալները և հանձնաժողովի ներկայացուցիչները, երբ կսկսեն աշխատանքը, այդ ժամանակ պարբերաբար կներկայացնեն։ Ես սովոր չեմ, եթե մի բանի մասնագետ չեմ, բարձրաձայն ասեմ»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե ՀՀԿ խմբակցության ղեկավար Գակուստ Սահակյանը հայտարարել է, որ խորհրդարանական համակարգը մեր նման երկրների համար վտանգավոր է և այդ կապակցությամբ ինչ կարծիք ունի ԱԺ փոխխոսնակը, Շարմազանովը կրկնեց իր պատասխանը, թե այդ հարցն իրենց օրակարգում դրված չէ: «Վտանգավոր է, հիացական է, թե ինչ է, դա ցանկացած գործչի ընկալման խնդիր է»,-ասաց նա։

No comments:

Post a Comment