Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կիրակի օրն ԱՄՆ-ից վերադարձել է Վրաստան։ Վրացի առաջնորդին օդանավակայանում դիմավորել են նրա աջակիցները, ովքեր տպավորված են եղել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նրա ելույթով: Հենց օդանավակայանում Սաակաշվիլին նոր հակառուսական ելույթ է ունեցել, գրում է newsru.com-ը:
Նա նշել է, որ իր նախագահության օրոք ժողովուրդը երբեք այդպես չի դիմավորել իրեն: Իր ժողովրդականության բարձրացումը նա կապել է Գլխավոր ասամբլեայում իր ելույթի հետ:
«Իմ ելույթը մեծ արձագանք է ունեցել ողջ հետխորհրդային տարածքում: Դա նշանակում է, որ այդ տարածքում ինչ-որ լուրջ բան է հասունացել: Պուտինի գործողություններն Ուկրաինայում, Մոլդովայում, մեր հարևան Հայաստանում և Ադրբեջանում, ինչպես նաև Հյուսիսային Կովկասում և ողջ Ռուսաստանում արդեն բոլորի կոկորդին են կանգնած»,- ասել է Վրաստանի առաջնորդը:
No comments:
Post a Comment