Popular Posts

Thursday, September 5, 2013

Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական՝ president.am  կայքից: 

Քննարկվել են ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի և ՀՀ տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային ռազմավարության նախագծերը, որոնք խորհրդի անդամներին ներկայացրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Հանրապետության նախագահը ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամներին ներկայացրել է նաև ս.թ. սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնություն իր աշխատանքային այցի մանրամասները: 

No comments:

Post a Comment