Popular Posts

Tuesday, September 3, 2013

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, վերջերս ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նախաձեռնել է ԱԺ ոչ կոալիցիոն ուժերի անունից քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի մասին մի հայտարարություն տարածել: Նախնական համաձայնություն է ձեռք բերվել, որ հայտարարությունը պիտի ստորագրեին ՀԱԿ-ից` Լ. Զուրաբյանը, ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյանը, «Ժառանգություն»-ից՝ Ռուբիկ Հակոբյանն ու ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը:
 Սակայն հայտարարության տակ ստորագրել են բոլորը, բացի ՀՅԴ-ական Ռուստամյանից: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ պայմանավորվածությունից հետո Ռուստամյանն ուղղակի անհետացել է՝ այդպես էլ չպատասխանելով ՀԱԿ-ի ներկայացուցչի զանգերին:

No comments:

Post a Comment