«Հայկական ժամանակ» օրաթերթի ՀՅԴ աղբյուրները հայտնել են, որ ԱԺ դաշնակցական պատգամավոր Վահան Հովհաննիսյանը մեկ տարի առաջ սկսել էր գերմաներեն պարապել:
Հարցին, թե՝ անգլերեն գիտես, գերմաներենն ինչիդ է պետք, նա արձագանքել է՝ լեզու է, էլի:
Թերթը հիշեցնում է, որ, Հովհաննիսյանը, ըստ «ՀԺ» աղբյուրների, առաջիկայում ՀՀ դեսպան է նշանակվելու Գերմանիայում, սակայն համառորեն չի արձագանքում սույն տեղեկություններին: Նույն աղբյուրները հայտնում են, որ նա իր կուսակիցներից գաղտնի է պահել, որ դեսպան է նշանակվելու և հիմա շատերը ՀՅԴ-ում ցնցված են այդ նորությունից:
«ՀԺ»-ն հայտնել էր. որ դիպկորպուսում պաշտոն է ստանալու նաև մեկ այլ ՀՅԴ-ական՝ ԱԺ նախկին պատգամավոր Հրայր Կարապետյանը, ով նշանակվելու Է Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոս:
No comments:
Post a Comment