Popular Posts

Tuesday, September 3, 2013

Սերժ Սարգսյանը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ երեկ հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է միանալ Մաքսային միությանը և ներգրավվել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում:
 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ընդամենը 2012թ. ապրիլի 4-ին ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում նույն Տ. Սարգսյանն ասել էր.
«Համաշխարհային պրակտիկայում  չկա այնպիսի օրինակ, որ երկիրը, չունենալով սահմաններ, դառնա Մաքսային միության անդամ: Դա անիմաստ կլիներ...»: ՀՀ ԱԳ փոխնախարար Շ. Քոչարյանն էլ հայտարարում էր. «Եթե դու դառնում ես Մաքսային միության անդամ, արդեն դու սուվերեն չես»: Ավելին՝ Ս. Սարգսյանը բարձրաձայնում էր ՀՀ-ի եվրոինտեգրացիայի մասին, և նույնիսկ տարիներ շարունակ ընթանում էին բանակցություններ, մշակվում էր ԵՄ ասոցացման համաձայնագիրը, որը պետք է նախաստորագրվի նոյեմբերին:
 Սակայն Սերժ Սարգսյանը Մոսկվայում միանձնյա մի որոշում կայացրեց, որն անակնկալ է եղել նույնիսկ իր շրջապատի համար: Այնինչ, «ԵՄ, թե՛ Եվրասիական միություն» թեման այն հարցն է, որ պետք է լուծվի ոչ թե Ս. Սարգսյանի ցանկությամբ կամ ԱԺ քվեարկությամբ, այլ  հանրաքվեով, որովհետև, ըստ էության, որոշվում է Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունը: Մի բան, որ մի քանի տարի է՝ պարզապես չունենք: Իհարկե, այս պահին դժվար է ասել, թե այս ուղղություններից որն է ճիշտը, որովհետև հայտնի չէ ոչ ԵՄ ասոցացման համաձայնագրի տեքստը, ոչ Մաքսային միասնական միության պայմանները: Սակայն փաստ է, որ այս ամենը հետևանք է Սերժ Սարգսյանի և նրա իշխանության լեգիտիմության բացակայության:

No comments:

Post a Comment