ՀԱՆՐԱՔՎԵԻ ԷՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՐՎԱԳԾՎՈՒՄ Է
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը երեկ գումարել է իր երկրորդ նիստը, որի ընթացքում որոշել է հետագա կոնկրետ քննարկումների առարկա դարձնել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային նշանակության 14 առաջնային հիմնահարցեր: Դրանք են`
1. Իրավունքի գերակայության սկզբունքի երաշխավորումը, ապահովումն ու իրացումը սահմանադրական լուծումներում, իրավական պետության սահմանադրաիրավական նախադրյալների ամրապնդումը:
2. Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների անմիջական գործողության ապահովումը, իրավունքների սահմանափակման սահմանադրական լուծումները:
3. Սոցիալական պետության սահմանադրական սկզբունքի իրացման երաշխիքները:
4. Իշխանությունների բաժանում եւ հավասարակշռում. առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր այլընտրանքները` միջազգային զարգացումների միտումների հաշվառմամբ:
5. ՀՀ Նախագահի սահմանադրաիրավական կարգավիճակը, գործառնական, հակակշռող եւ զսպող լիազորությունների ներդաշնակությունը սահմանադրական գործառույթներին:
6. Օրենսդիր իշխանության բնականոն գործունեության սահմանադրաիրավական երաշխիքները:
7. Գործադիր իշխանության սահմանադրական կարգավիճակն ու արդյունավետ գործունեության սահմանադրական նախադրյալները:
8. Դատական իշխանության գործունակության ու անկախության ամրապնդման հիմնախնդիրները:
9. Ընտրական համակարգին ներկայացվող սահմանադրական պահանջները:
10. Հանրաքվեն որպես անմիջական ժողովրդավարության սահմանադրական երաշխիք:
11. Տեղական ինքնակառավարման զարգացման ու ամրապնդման սահմանադրական երաշխիքները:
12. Սահմանադրության կառուցվածքի խնդիրը:
13. Ներսահմանադրական կայունության ամրապնդման եւ Սահմանադրության ինքնաբավության ու սահմանադրական դինամիկ զարգացումների շարունակականության երաշխավորումը, գործառնական, կառուցակարգային անհստակությունների եւ ներքին հակասությունների հաղթահարումը:
14. Սահմանադրության, իրավական համակարգի եւ իրավակիրառ պրակտիկայի միջեւ տեղ գտած անհամապատասխանությունների հաղթահարման սահմանադրական նախադրյալները, սահմանադրականության մշտադիտարկման ապահովումը:
Երեկ հանձնաժողովի անդամների միջեւ կատարվել է նաեւ հիմնախնդիրների քննարկումների նախապատրաստման թեմատիկ բաշխում:
No comments:
Post a Comment