«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ վերջին շրջանում բավականին լարվել են Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի և փոխվարչապետ, Տեղական ինքնակառավարման նախարար Արմեն Գևորգյանի հարաբերությունները: Ավելի շատ Ա. Գևորգյանն է դժգոհում Հ. Աբրահամյանի մարզական այցերից ու այնտեղ արած հայտարարություններից:
Հիշեցնենք, վերջին անգամ Հ. Աբրահամյանն այցելել էր Արմավիրի մարզ, որտեղ հանդիպում էր ունեցել նաև մարզի համայնքապետերի հետ: Հանդիպման ժամանակ Սարդարապատ համայնքի ղեկավար Բաբկեն Վարդանյանը, գյուղապետերի լիազորություններն ընդլայնելու հարցով դիմելով ԱԺ նախագահին, ասել էր, թե իր խոսքը «քաղաքացիության ակտերի» մասին է: «Որ 1995 թվականից համայնքներից խոսքիս բուն իմաստով խլեցին: Այսօր գյուղերում չեն կարողանում ծնունդ գրանցեն, ամուսնություն գրանցեն, մահ դուրս գրեն»,- Հ. Աբրահամյանին դժգոհել էր Բ.Վարդանյանը:
ԱԺ նախագահն էլ, պատասխանելով համայնքապետին, հայտարարել էր, թե կառավարությունը դեմ է այդ խնդրին, բայց իրենք կողմ են՝ առանց մասնավորեցնելու թե այդ «իրենքը» ովքեր են: «Ընդհանրապես մենք կողմնակից պետք է լինենք ապակենտրոնացմանը, մեր տեսակետը սա է: Լիազորությունների տեղափոխումը դեպի համայնքներ, դեպի ազգաբնակչություն, որտեղ որ մարդիկ ապրում են, ում որ ընտրում են: Եվ այս խնդիրները միշտ կառավարությանը հակառակ տեսակետ է: Կառավարությունը փորձում է կենտրոնացնել լիազորությունները, բայց մենք տարիներ շարունակ միշտ պայքարել ենք, միշտ քննարկել ենք, որ մենք կողմնակից ենք լիազորությունների ապակենտրոնացմանը»,- ասել է Հ. Աբրահամյանը:
Տարածքային կառավարման նախարարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ա. Գևորգյանը դժգոհել է հատկապես այն հանգամանքից, որ Հ. Աբրահամյանը մտնում է իր լիազորությունների մեջ և իր հաշվին «լավամարդ» դուրս գալիս համայնքապետերի մոտ: Չէ՞ որ համայնքների համակարգումը կամ լիազորությունների հետ կապված հարցերը համակարգում է ինքը: Փաստորեն, Հ. Աբրահամյանն այնպես է ներկայացրել, որ ինքը կողմ է համայնքային իշխանությունների լիազորությունների ավելացմանը և պայքարում է դրա համար, բայց կառավարությունում դեմ են դրան:
Իսկ Հ. Աբրահամյանը վերջին շրջանում ակտիվացրել էր իր մարզային այցելությունները: Եվ իշխանական շրջանակներում կարծիք կա, որ ԱԺ նախագահը, հույսը կտրելով վարչապետի պաշտոնից, հիմա էլ փորձում է դառնալ փոխվարչապետ և տարածքային կառավարման նախարար: Հիշեցնենք, որ սրանք այն պաշտոններն են, որոնք տարիներ առաջ զբաղեցրել է Հ. Աբրահամյանը և լավ գիտի, որ ՏԿ նախարարի համակարգման շրջանակներն ավելի լայն են ու ազդեցությունն էլ մարզային իշխանությունների վրա՝ ավելի մեծ, ինչը չունի ԱԺ նախագահը:
Նախարարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այդ հանգամանքը հասկացել է Ա. Գևորգյանը և այժմ բավականին բացասաբար է ընդունում Հ. Աբրահամյանի մարզային այցելություններն ու համայնքների ղեկավարների լիազորությունների ընդլայնումից խոսելը:

No comments:
Post a Comment