««Արմավիա» ավիաընկերության աշխատակիցները դեռ շարունակում են պահանջել իրենց՝ ամիսներ շարունակ չստացած աշխատավարձերը։ «Արմավիա»–ի նախկին ինժեներ Գառնիկը «Ժողովուրդ» –ին տեղեկացրեց, որ անցյալ շաբաթ 40 ինժեներներից ընդամենը 14– ն է ստացել անցած տարվա նոյեմբերի աշխատավարձը։ Նրա խոսքով՝ընկերությունից խոստացել են մեկուկես ամսվա ընթացքում վճարել բոլոր աշխատակիցների աշխատավարձերը։
Ի դեպ, զրույցի ավարտին Գառնիկը հայտնեց, որ այս ընթացքում ինժեներներից 10-ը Մոսկվայում և աֆրիկյան պետություններում են աշխատում, իսկ վերջերս վեց ինժեներ մեկնել են Ղազախստան, շուտով կմեկնի նաև 7-րդը, չորսն էլ իրենց ինքնակենսագրականն են ուղարկել և սպասում են պատասխանի։ «Բորտուղեկցորդուհիներից 10-ը Ղազախստանում են աշխատում, իսկ օդաչուներից էլ համարյա մարդ չի մնացել»»,–նախկին աշխատակցի խոսքերն է փոխանցում թերթը։
No comments:
Post a Comment